Բաժիններ՝

Պացինին առաջին մարզումն է անցկացրել Միլանում

«Միանն» ու «Ինտերը» հաստատեցին Անտոնիո Կասանոյի և Ջանպաոլո Պացինիի փոխանակման լուրը: Այս մասին հայտնում են ակումբների պաշտոնական կայքերը:

Ջամպաոլո Պացինին արդեն առաջին մարզումն է անցկացրել իր նոր ակումբում, հաղորդում է ANSA-ն:

28-ամյա հարձակվողը մասնակցել է «Միլանի» նախավարժանքին, որից հետո թիմի հետ դուրս է եկել խաղադաշտ ու մարզվել ընդհանուր խմբի հետ: Նշվում է, որ նախավարժանքից առաջ Պացինին զրուցել է «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ:

Հիշեցնենք, որ Պացինիին ձեռք բերելու համար Իտալիայի փոխչեմպիոնն «Ինտերին»  է տվել Անտոնիո Կասանոյին և վճարել 7 մլն եվրո:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031