Լևոն Պաչաջյան. Կարոտել էի ֆուտբոլ խաղալը…
«Շիրակի» կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը, ով օրերս է պայմանագիր ստորագրել Գյումրիի ակումբի հետ, թիմի կազմում անցկացրած առաջին մարզումից հետո կիսվել է իր տպավորություններով:
«Այսօր առաջին մարզումս անցկացրի «Շիրակի» կազմում: Կարոտել էի ֆուտբոլ խաղալը… Նաև Շնորհակալ եմ թիմի խաղացողներից ու մարզչական շտաբից ջերմ ընդունելության համար»,-գրել է ֆուտբոլիստը Facebook-ի իր էջում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը