Բաժիններ՝

Դե Ռոսի. Ես մնում եմ Ռոմայում

«Ռոմայի» կիսապաշտպան Դանիել դե Ռոսին, ով ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2017թ., հերքել է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու մասին բոլոր լուրերը:

«Ես մնում եմ: Այստեղ ես ինձ երջանիկ եմ զգում և երբեք չեմ խնդրել հեռանալ: Մարդիկ ամեն տեսակ բաներ գրում են իմ մասին, Ռոբերտո Մանչինիի: Որոշ բաներ ծիծաղ են առաջացնում, իսկ որոշներն ուղղակի զայրացնում են:

Մի բան կարող եմ խոստանալ բոլորին, երբ ես լքելու լինեմ «Ռոման», լինի դա Չեմպիոնների լիգան հաղթելու կամ ավելի շատ փող վաստակելու համար, ես այդ մասին հրապարակավ կհայտարարեմ»,-29-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Անգլիայի չեմպիոնները Դե Ռոսիի համար առաջարկում էին 35 մլն եվրո և տարեկան 9մլն եվրոյով 4-ամյա պայմանագիր:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս