Պոգբա. Ֆերգյուսոնն ինձ չէր թողնում խաղալ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան պարզաբանել է, թե ինչու է որոշել տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»:
«Նախ ցանկանում եմ ասել, որ մի գրամ էլ չեմ զղջում Թուրին տեղափոխվելու համար: Այո, Մանչեսթերում ես շատ բան եմ սովորել, բայց ինձ հասկանալու համար դուք պետք է խաղաք Ֆերգյուսոնի գլխավորությամբ:
Նա ինձ չէր թողնում խաղալ, ասում էր, որ ես շատ երիտասարդ եմ, ու իմ ժամանակը դեռ կգա: Բայց այն այդպես էլ չէր գալիս: Ես ընդունում էի, որ նա է որոշում կայացնողը, բայց ավել սպասել չէի կարող:
Ինչո՞ւ ընտրեցի «Յուվենտուսը»: Գիտեք, ոչ ոք ինձ Թուրինում հիմնական կազմում տեղ չի երաշխավորել: Բայց այստեղ ինձ հետ գոնե անկեղծ են: Կոնտեն ասաց, որ առջևում երկար մրցաշրջան է ու ես փոխարինելու եմ Պիրլոյին կամ Վիդալին: Ամեն դեպքում, կունենամ խաղային պրակտիկա:
Ֆերգյուսոնն ինձ մեղադրել է ակումբը չհարգելու մե՞ջ: Չգիտեմ, թե ինչու է նա այդպես ասել: Հնարավոր է, նրան բարկացրել է այն, որ չի՞ հաջողվել 19-ամյա տղային համոզել մնալ թիմում»,-ֆուտոլիստի խոսքերն է մեջբերում Lequipe-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը