Բաժիններ՝

Արսենալն առանց Սոնգի էլ լավ կազմ ունի. Միկել Արտետա

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Միկել Արտետան հայտարարել է, որ ակումբը գլուխ կհանի նաև առանց Ալեքս Սոնգի, ով տեղափոխվել է «Բարսելոնա»:

«Ինձ շատ էր դուր գալիս խաղալ Սոնգի հետ: Նա հրաշալի ֆուտբոլիստ է: Սակայն եթե ակումբը և նա որոշել են, որ իրավիճակից լավագույն ելքը խաղացողի վաճառքն է, ապա մենք պետք է ընդունենք այն: Կարծում եմ` մենք լավ կազմ ունենք և կարող ենք գլուխ հանել առանց Սոնգի: Այո, շաբաթ օրը մեզ չէր հերիքում սրություն հարձակման գծում, սակայն պետք է մի փոքր սպասել, քանի որ մենք նոր թիմ ենք կառուցում: Գիտենք, որ մեր նորեկները կարող են օգնել «Արսենալին»: Նրանց պարզապես ժամանակ է պետք հարմարվելու համար», – Արտետայի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
.

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031