Մերոնք Բոտվինիկի մրցաշարում, ԱՄՆ-ում և Բրազիլիայում. Շախմատային անցուդարձ
Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը կմասնակցեն օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 2-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Բոտվիննիկի հուշամրցաշարին:
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ -ի Լոս Անջելես քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և նվաճեց երրորդ մրցանակը: Հակոբյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Թիմուր Գարեևից (ԱՄՆ): Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչյանը հավաքեց 6, 11-ամյա Սամուել Սևյանը` 5,5, միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը` 5 միավոր: Մրցաշարին մասնակցում էին 56 շախմատիստներ:
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Մարինգա քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր ե բաժանեց 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Մխիթարյանին շնորհվեց երրորդ մրցանակը: Արմեն Պրուդյանը 6,5 միավորով զբաղեցրեց 11-րդ տեղը: 8,5 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Խոսե Ֆերնանդո Կուբասը (Պարագվայ): Մրցաշարին մասնակցում էին 251 շախմատիստներ:
Այս մասին հաղորդում է Armchess.com-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը