Այսօր Ուսեյն Բոլտը դառնում է 26 տարեկան
Օլիմպիական խաղերի 6-ակի չեմպիոն, աշխարհի 5-ակի չեմպիոն ճամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլտն այսօր նշում է ծննդյան 26-ամյակը:
Ուսեյն Բոլտն աշխարհի ամենաարագ մարդն է. նրան են պատկանում 100 մ, 200 մ, և 4×100 մ մրցատարածությունների ռեկորդները:
Բոլտը միակ մարդն է, ով երկու անընդմեջ Օլիմպիական խաղերում կարողացել է ոսկե մեդալ նվաճել 100 մ և 200 մ մրցատարածություններում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը