Բաժիններ՝

Ուզբեկ օլիմպիականները հեռուստացույցներ ստացան

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի ավագ դուստր Գուլնարա Կարիմովան հեռուստացույցներ է նվիրել Լոնդոնի Օլիմպիադայի 4 հաղթողներին, տեղեկացնում է CA-News-ը:

Օլիմպիական չեմպիոնների պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին կայացած մամուլի ասուլիսի շրջանակներում:

Ուզբեկստանի Օլիմպիական չեմպիոնները` Արթուր Տայմազովը, Սոսլան Տեգիևը, Ռիշոդ Սոբիրովը և Աբոս Ատոևը «Ֆորում» ֆոնդից ստացել են պլազմային հեռուստացույցներ:

Ինչպես ընդգծել է Գուլնարան, ավելի վաղ նախատեսված էր հաղթողներին նվիրել ավտոմեքենաներ, սակայն, երբ ֆոնդում տեղեկացվել են, որ օլիմպիականներն արդեն պարգևատրվել են մեքենաներով, մրցանակ են ընտրվել հեռուստացույցները:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս