Ֆերգյուսոն. Ֆուտբոլիստները հույսը դրել էին Վան Պերսիի վրա
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է իր սաների պարտությունը «Էվերտոնից» (0։1):
«Այնպիսի տպավորություն ունեմ, որ տղաները կենտրոնացել էին Վան Պերսիի վրա և ամեն դիրքից նրա վրա էին հույսը դնում: Սակայն Ռոբինի ուժեղ կողմերը մեզ այդպես էլ չհաջողվեց օգտագործել: Վան Պերսին հեշտ կարող է ազատվել պաշտպաններից, սակայն գնդակը այդքան էլ հաճախ չէր հայտնվում նրա մոտ:
Մենք մի փոքր ավելի լավ էինք խաղում հակառակորդից: Մենք ավելի շատ էինք տիրում գնդակին, ավելի շատ ենք հարվածել հակառակորդի դարպասին: Բայց այդպես էլ չկարողացանք գրավել «Էվերտոնի» դարպասը: Այնումենայնիվ, թիմին քննադատելու առիթ ես չեմ տեսնում», – ասել է Ֆերգյուսոնը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը