Բաժիններ՝

Լիոնել Մեսսի. Այս մրցաշրջանում մենք ցանկանում ենք նվաճել բոլոր տիտղոսները

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 1-ին տուրի «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ 5:1 հաշվով առավելության հասնելուց հետո խոսել է թիմի նպատակների, իր խաղի և հարձակվող Դավիդ Վիլյայի հաջող վերադարձի մասին:

«Այս մրցաշրջանում ցանկանում ենք նվաճել բոլոր տիտղոսները: Մենք ունենք հաղթողի մտածելակերպ: Գիտեմ, որ դա դժվար կլինի անել, բայց մենք կձգտենք անել առավելագույնը: Նախկինի պես վստահ ենք մեր ուժերին:

Ինչ վերաբերում է խաղին, ապա մեր փիլիսոփայությունը չի փոխվել: Աշխատում ենք բաց չթողնել գնդակը: Այսօր մենք դա ցույց տվեցինք: Ուրախ եմ, որ Վիլյան վերադարձավ: Անցած տարի շատ էինք կարոտում նրան, չէ՞ որ նա մի խաղացող է, ով միշտ շատ գոլերի հեղինակ է դառնում», – արգենտինացու խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031