
Հենրիխ Մխիթարյան. 10 գոլ` 6 խաղում (տեսանյութ)

Արդեն տեղեկացրել ենք, որ Ուկրաինայի առաջնության 6-րդ տուրում մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվել էր «Չեռնոմորեցին», և հանդիպման 3 րոպեին հաշիվը բացել էր Հայաստանի հավաքականի ու «հանքափորների» առաջատար Հենրիխ Մխիթարյան:
Այդուհետ Լուչեսկուի սաները ևս 4 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը, սեփականն ընդունելով ընդամենը 1-ը, ու հաղթեցին 5:1 հաշվով: Այդ 4 գնդակներից 2-ը կրկին հեղինակեց մեր Հենրիխ Մխիթարյանը, ով 10-րդ գոլը խփեց Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում ու ռմբարկուների ցանկում էլ ավելի ամրապնդեց առաջատարի դիրքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը