
Նասրին Ռամադանի ավարտը նշեց Սիթիի համար հաղթական գոլով (տեսանյութ)

Անգլիայի առաջնության առաջին տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Սաուտհեմփթոնին», որը շատ մեծ դիմադրություն ցուցաբերեց «քաղաքաբնակներին»:
Սիթին, որ առաջինն էր հասել հաջողության, ստիպված եղավ կամային հաղթանակ տանել: Այդ գործը ավելի բարդրացրեց Սերխիո Ագուերոյի վնասվածքը, ով 12-րդ րոպեին լուրջ վնասվածք ստացավ ու պատգարակով հեռացավ դաշտից: Բացի այդ, դրանից 5 րոպե հետո Դավիդ Սիլվան չկարողացավ իրացնել 11 մետրանոցը, որը վաստակել էր Կարլոս Տևեսը:
Հատկանշական է, որ հաղթական գոլը խփելուց հետո Նասրին բարձրացրեց մարզաշապիկը, որի վրա գրված էր «Eid Mubarak»՝ շնորհավորելով մուսուլմանների սրբազան Ռամադան ամսվա ավարտի կապակցությամբ։
Ման. Սիթի – Սաուտհեմփթոն 3-2
Գոլերը՝ 1-0, Տևես (40), 1-1, Լամբերտ (59), 1-2, Դևիս (68), 2-2, Ջեկո (72), 3-2, Նասրի (80)
Գոլերը
«Շնորհավոր Ռամադանի ավարտը»
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը