Բաժիններ՝

Առաջատարները 3-ական միավոր վաստակեցին. Հայաստանի առաջնություն

Հայաստանի առաջնության 19-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Միկան» և 2-րդ տեղում ընթացող «Շիրակը» հերթական հաղթանակները տարան:

Ժոլտ Հորնյակի սաները սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասան «Բանանցի» նկատմամբ, իսկ գյումրեցիները 2:1 հաշվով պարտության մատնեցին «Փյունիկին»: «Միկան» վաստակած 44 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Շիրակը» 3 միավորով է ետ մնում առաջատարից, սակայն հիշեցնենք, որ գյումրեցիները 1 հանդիպում պակաս են անցկացրել:

19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը

Տ Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1 Միկա 19 14 2 3 34 19 44
2 Շիրակ 18 13 2 3 32 17 41
3 Իմպուլս 19 10 2 7 32 29 32
4 Գանձասար 18 8 4 6 22 15 28
5 Փյունիկ 18 8 3 7 36 26 27
6 Ուլիս 19 5 4 10 23 28 19
7 Բանանց 18 3 4 11 18 31 13
8 Արարատ 19 2 1 16 11 44 7

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս