Բաժիններ՝

Չելսին հաղթեց Պրեմիեր լիգայի առաջին տուրում (տեսանյութ)

Այս շաբաթ մեկնարկած Անգլիայի Պրեմիեր լիգայում առաջին հանդիպումն անցկացրին «Ուիգանն» ու «Չելսին»։ Արտագնա խաղում Չեմպիոնների լիգայի գործող տիտղոսակիրն առավելության հասավ մրցակցի նկատմամբ՝ 2։0։

Ռոբերտո դի Մատեոյի սաները երկու գոլն էլ խփեցին խաղի մեկնարկում․ 2-րդ րոպեին Բրանիսլավ Իվանովիչն Էդեն Ազարի փոխանցումից հետո բացեց հաշիվը, իսկ 7-րդ րոպեին Ֆրենկ Լեմպարդն իրացրեց 11-մետրանոց հարվածը․ սեփական տուգանային հրապարակում Էդեն Ազարին վայր գցեց տանտերերի իսպանացի պաշտպան Իվան Ռամիսը։

Դրանից հետո երկու թիմերն էլ ունեին գոլային պահեր։ Առավել վտանգավոր էին խաղավերջում տանտերերի գրոհները, սակայն նրանց չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը, և առաջին րոպեներին խփված 2 գոլերից հետո հաշիվն այդպես էլ չփոխվեց։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս