
Պետրեսկուի անհաջող մեկնարկն` առանց Բերեզովսկու (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտություն կրեց Գրոզնիի «Թերեքից» և շարունակում է մնալ միակ թիմը, որը միավոր չի վաստակել ընթացիկ առաջնությունում: «Դինամոյին» չօգնեց անգամ գլխավոր մարզչի փոփոխությունը: Հիշեցնենք, որ Դան Պետրեսկուն մի քանի օր առաջ անակնկալ կերպով հրաժարական տվեց «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնից և ստանձնեց «Դինամոյի» ղեկը: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ մոսկվացիները գրեթե կես ժամ խաղացին թվային առավելությամբ, ապա Պետրեսկուի մեկնարկը կարելի է չափազանց անհաջող համարել:
Արդեն տեղեկացրել ենք, որ ռումինացի մասնագետը թիմի հայտացուցակում չէր ընդգրկել Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն` մեկնարկային կազմում նախընտրելով մի քանի հանդիպում ձախողած Անտոն Շունինին, իսկ պահեստայինների նստարանին` խաղաին պրակտիկայից զրկված Եվգենի Ֆրոլովին:
«Դինամո» – «Թերեք»` 1:2
0:1 – Ռիբուս (30 ր.), 1:1 – Ջուջակ (75 ր.), 1:2 – Ռիբուս (83 ր.)
Հեռացումներ. «Թերեք» – Նդոուսել (54 ր.), Դինամո – Ռիկով (82 ր.), Կուրանի (90 ր.)
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը