
Պետրեսկուն չի հայտավորել Ռոման Բերեզովսկուն

Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում մրցաշարային աղյուսակի ետնապահ Մոսկվայի «Դինամոն» քիչ անց սեփական հարկի տակ կընդունի Գրոզնիի «Թերեքին» և կփորձի առաջին միավորները վաստակել: «Դինամոն», որ 3 անընդմեջ պարտությամբ սկսեց առաջնությունը, պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչ Սերգեյ Սիլկինին, որից հետո գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակվեց Դմիտրի Խոխլովը: Վերջինս երկարատև ընդմիջումից հետո խաղալու հնարավորություն ընձեռեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն:
Այսօր «Դինամոն» առաջին անգամ խաղադաշտ դուրս կգա թիմի նոր գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուի գլխավորությամբ: Ցավոք, Պետրեսկուն մեր դարպասապահին ոչ միայն տեղ չի հատկացրել թիմի մեկնարկային կազմում, այլև Բերեզովսկուն ընդհանրապես չի ընդգրկել թիմի հայտացուցակում: Մեկնարկային կազմում կխաղա Անտոն Շունինը, իսկ պահեստային դարպասապահը Եվգենի Ֆրոլովն է:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը