Դի Մատեոն ցանկանում է, որ Լեմպարդը նոր պայմանագիր կնքի
Ֆրենկ Լեմպարդի պայմանագրի ժամկետի ավարտին մնում է մեկ տարի: Ռոբերտո Դի Մատեոն հույս ունի, որ ակումբն ու խաղացողը շատ շուտ կհամաձայնեցնեն նոր պայմանագրի հարցերը, փոխանցում է The Daily Mail-ը:
-Նա շատ մեծ ազդեցություն է ունեցել «Չելսիում» իր ողջ կարիերայի ընթացքում, իսկ հիմա ակումբն ու խաղացողը բանակցում են նոր պայմանագրի համար:
Ես երաշխավորում եմ, որ նա շատ լավ կխաղա, իսկ վերջնական որոշումը կայացնում է տնօրենների խորհուրդը: Ակումբն ու Ֆրենկն են որոշելու, բայց կարծում եմ, որ նա շատ կարևոր խաղացող է թիմի համար: Նա շատ լավ խաղաց Իտալիայի հավաքականի դեմ, ու ես գիտեմ, որ նորից կարող է լավ հանդես գալ,- հայտարարել է Դի Մատեոն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը