Բաժիններ՝

Կլիչկոյի մրցակից Մանուել Չառը հրաժարվել է ռինգ դուրս գալ թանկարժեք քարերով զարդարված տանկով

Գերմանացի բռնցքամարտիկ Մանուել Չառն, ով ունի սիրիական արմատներ, հրաժարվել է Կլիչկոյի հետ Մոսկվայում կայանալիք մենամարտից առաջ ռինգ դուրս գալ թանկարժեք քարերով զարդարված տանկով։ Դիզայներներն առաջարկել էին Չառին նման կերպ մոտենալ ռինգին և խորհրդանշական համազարկ տալ ռինգի ուղղությամբ՝ դրանով Կլիչկոյին կհրավիրելով մենամարտի։

«Լսել եմ դրա մասին, սակայն այդ գաղափարը սրտովս չէ։ Ես ամեն ինչ կանեմ այդ այլանդակությունը թույլ չտալու համար։ Գեղեցիկ չէ նման զվարճանքներ կազմակերպելը, երբ ամբողջ աշխարհում այդքան պատերազմներ կան, մասնավորապես՝ Սիրիայում, որտեղ ես ծվել եմ։ Շատ վատ կլինի, եթե գերմանական հեռուստատեսությունն ինձ ցուցադրեր նման գլամուրային զրահամեքենայով», – ասել է Չառը։ Այս մասին հաղորդում է Sportbox.ru-ն։

Մանուել Չառը նշել է, որ մեկ անգամ ինքն իրեն «գերմանական տանկ» էր անվանել՝ փորձելով նշել իր հզորությունը։ Իսկ քանի որ իր մարզական անունը «ադամանդե տղա» է, ապա կազմակերպիչներն, ամենայն հավանականությամբ, փորձել են համատեղել այս երկու անվանումները։

Կլիչկո – Չառ մենամարտը կայանալու է սեպտեմբերի 8-ին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031