Կրասնոժանը՝ Կուբանի նոր գլխավոր մարզիչ
Կրասնոդարի նահանգապետ ու «Կուբանի» նախագահ Ալեքսանդր Տկաչևը հայտարարել է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Յուրի Կրասնոժանը, ով վերջին շրջանում մարզում էր Ռուսաստանի երկրորդ հավաքականը:
«Ահա և լուծվեց գլխավոր խնդիրը: «Կուբանի» նոր գլխավոր մարզիչն է Յուրի Կրասնոժանը: Այսօր նա կներկայացվի թիմին: Կարծում եմ՝ Կրասնոժանը արժանի փոխարինող է Դան Պետրեսկուին, ինչպես նաև հարգված մարդ ֆուտբոլի աշխարհում: Լավ արդյունքներ ենք սպասում», – գրել է Տկաչևը իր Թվիթերում: Այս մասին հաղորդում է Sports.ru-ն։
Հիշեցնենք, որ այս ակումբում են խաղում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելլին ու Արազ Օզբիլիսը, իսկ Դավիթ Մանոյանը շուտով կստորագրի պայմանագիր (մեզ հետ զրույցում Մանոյանը հայտնել է, որ պայմանագիրը ստորագրված է, սակայն «Կուբանը» պաշտոնապես չի հայտարարել դրա մասին)։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը