Բաժիններ՝

Մանչեսթեր Յունայթեդը 22,5 մլն ֆունտ ստերլինգ կվճարի վան Պերսիի տրանսֆերի համար

Երեկ մենք տեղեկացրել էինք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը» պայմանավորվել են հարձակվող Ռոբին վան Պերսիի տրանսֆերի հարցով:

29-ամյա հոլանդացու տրանսֆերի համար «Մանչեսթեր Յունայթեդը» կվճարի 22,5 մլն ֆունտ ստերլինգ: Եվս 1,5 մլն «Արսենալը» կստանա բոնուսների տեսքով այն դեպքում, եթե առաջիկա չորս տարիների ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթի Անգլիայի առաջնությունը կամ Չեմպիոնների լիգան: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ինքը՝ Վան Պերսին, առաջիկա 48 ժամերի ընթացքում պայմանագիր կկնքի «կարմիր սատանաների» հետ, որը կգործի մինչև 2016 թվականը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031