Բաժիններ՝

Իկեր Կարերայի նոր ռեկորդը (տեսանյութ)

2012 թվականի հուլիսի 26-ին ժամը 16:50-ին, Իկեր Կարերան ավարտեց իր մարաթոնը Շվեյցարիայի Ցերմատ քաղաքում՝ Մաթերհորնի լանջերին՝ հաղթահարելով Ֆրանսիայի Շամոնի քաղաքից մինչև այդտեղ ընկած ամբողջ ճանապարհը ռեկորդային 21 ժամ 20 րոպեում։

Ընդհանուր առմամբ Շամոնի-Ցերմատ լեռնային ճանապարհը, որի երկարությունն է 110-115 կիլոմետր, ձգվում է Ալպերի 12 լեռնանցքներով, ու այն անցնելու համար ընդհանուր առմամբ մարզիկը հաղթահարել է 15400 մետր բարձրություն:

Նշվում է, որ ճանապարհի առավել դժվարանցանելի հատվածներում Կարերան մի քանի րոպե կանգ է առել, որպեսզի շունչ քաշի ու վերականգնի ուժերը: Նրան օգնել է նաև լավ եղանակը, որը թույլ է տվել վազորդին ամբողջ ուժերը ներդնել ու ռեկորդ սահմանել: Այս մասին տեղեյացնում է 4sport.ua-ն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս