Բաժիններ՝

Դավիթ Մանոյան. Այս խաղում մեզ եմ ֆավորիտ համարում

Հայաստանի հավաքականի բաց մարզումից հետո SportArmenia-ն կարճ զրույց ունեցավ 21-ամյա կիսապաշտպան Դավիթ Մանոյանի հետ, ով վերջերս պայմանագիր է ստորագրել Կրասնոդարի «Կուբանի» հետ:

-Դավիթ, ինչպե՞ս են ակումբային գործերդ, «Կուբանը» դեռ պաշտոնապես չի հայտարարել քո տրանսֆերի մասին…

-Երեք տարով պայմանագիր ենք ստորագրել: Թիմի հետ եմ մարզվում: Վնասվածքից հետո հիմա նորից ընդհանուր խմբում եմ: Պարզապես դեռ հայտացուցակում ընդգրկված չեմ, դա է պատճառը:

-Հավաքականի կազմում վաղը մրցելու ես Բելառուսի դեմ, ի՞նչ կասես մրցակցի մասին:

-Ինչ խոսք, շատ լավ թիմ է: Գիտենք, որ նրանց երիտասարդականը մասնակցեց Օլիմպիադային և լավ տպավորություն թողեց: Բայց այս խաղում մեզ եմ ֆավորիտ համարում:

-Իսկ քո ֆունկցիոնալ վիճակն ինչպե՞ս կգնահատես:

-Չեմ ասի, որ կատարյալ մարզավիճակում եմ: Երկար ժամանակ չեմ խաղացել 90 րոպե: Բայց ուժերիս սահմաններում կանեմ ամեն ինչ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031