Բաժիններ՝

Բարսելոնայում վերջին 17 տարում ամենաքիչ արտասահմանցիներն են ու 68%-ը սեփական սաներ են

«Բարսելոնան» շարունակում է նոր խաղացողներ փնտրել, ու ներկա կազմը, հավանաբար, դեռ վերջնական չէ, բայց այս մրցաշրջանում թիմում կլինեն ամենաքիչ թվով արտասահմանցիները վերջին 17 տարիների ընթացքում:

Ներկայում թիմում խաղում են 8 արտասահմանցիներ՝ Դանի Ալվեշը, Ալեքսիս Սանչեսը, Լեո Մեսսին, Խոնաթան դոս Սանթոսը, Խավիեր Մասկերանոն, Իբրահիմ Աֆելայը, Ադրիանոն ու Էրիկ Աբիդալը:

Ավելի քիչ արտասահմանցիներ եղել են 1995/96 մրցաշրջանում, երբ թիմում ընդամենը 5 խաղացողներ իսպանացիներ չէին: Համեմատության համար նշենք, որ 1998/99, 2006/07 ու 2007/08 մրցաշրջաններում թիմում եղել են 15 արտասահմանցիներ:

Բայց ամենահատկանշականն այն է, որ ներկա պահին ֆուտբոլիստների 68%-ը սեփական մարզադպրոցի սաներ են:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս