Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանն այս պահին թիվ մեկն է Ուկրաինայի առաջնությունում. Լեոնիդ Բուրյակ

Երեկ Ուկրաինայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Բուրյակը կարծիք է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի վերաբերյալ՝ նշելով, որ այսօր հայ ֆուտբոլիստն ամենաուժեղն է ուկրաինական առաջնությունում։ Այս մասին հաղորդում է Sovsport.ru կայքը։

-Հարգելով հանդերձ Ուկրաինայի առաջնությունում հանդես եկով բոլոր թիմերին՝ պետք է նշեմ, որ «Շախտյորն» այսօր ամենապատրաստված թիմն է առաջնության սկզբնամասում։ Դոնեցկի թիմի խաղացողները շատ արագ լավ մարզավիճակ ձեռք բերեցին։ Երևում է մարզչի աշխատանքը թիմի նախապատրաստական աշխատանքներում։ «Շախտյորը» շատ է մասնակցում հավաքների, այն այժմ արագ առաջ է ընթանում։ Իմ կարծիքով՝ թիմում շատ կարևոր դեր է խաղում կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Նա այս պահին Ուկրաինայի առաջնության թիվ մեկ ֆուտբոլիստն է։

-Նա յոթ գնդակի հեղինակ է դարձել։ Ընդ որում՝ Հենրիխը կիսապաշտպան է։ Ո՞րն է այստեղ տրամաբանությունը։

-Նա խաղում է և՛ կենտրոնական հարձակվողի, և՛ հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում։ Հենրիխը գործելու լայն հնարավորություններ ունի։ Մխիթարյանը սովորական հայկական ֆուտբոլիստ չէ։ Նույնիսկ հայտնի ֆուտբոլիստ Հովհաննիսյանը (Խորեն – խմբ․) չուներ այնպիսի արագություն, դեպի դարպասաներին նպատակասլացություն, որը բնորոշ է Հենրիխին։ Ես բավականին շատ հայ լավ ֆուտբոլիստների եմ ճանաչում, սակայն Մխիթարյանը նրանց ֆոնին, իհարկե, տարբերվում է։ Նա չի խուսափում «կեղտոտ» աշխատանքից։ Նման ֆուտբոլիստի հետ շատ հարմար է աշխատել։ Կրկնեմ՝ նա մեր առաջնության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս