Բաժիններ՝

Մոռացել ենք Եվրո 2012-ի անհաջողությունների մասին․ Ռոբին վան Պերսի

Հոլանդիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ռոբին վան Պերսին օգոստոսի 15-ին Բելգիայի հետ ընկերական հանդիպման նախօրեին հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել միջազգային կարիերան, ինչպես նաև անդրադարձել է հավաքականի նոր գլխավոր մարզիչ Լուի վան Գալի աշխատանքին։

«Մենք արդեն չենք հիշում Եվրոպայի առաջնությունում տեղի ունեցածի մասին։ Երբ դու երեք անգամ անընդմեջ պարտվում ես, ապա հիասթափությունն ավելի ու ավելի է մեծանում։ Սակայն մենք հասուն մարդիկ ենք։ Ես չեմ տեսնում այնպիսի խնդիրներ, որոնք մեր թիմը չի կարող լուծել։ Հիմա ունենք նոր նպատակ՝ ձեռք բերել Բրազիլիայում աշխարհի առաջնության ուղեգիր։

Տեսնենք, թե ինչպես կընթանան մեր գործերը նոր գլխավոր մարզչի հետ։ Վան Գալը հայտնի է նրանով, որ թիմում բացարձակ պարզություն է մտցնում։ Վան Մարվեյկն էլ էր հասնում դրան իր մեթոդներով։ Ես երեբք չեմ մտածել Հոլանդիայի հավաքականում ելույթներս ավարտելու մասին։ Չափից ավել կապված եմ երկրպագուների հետ», – ասել է Վան Պերսին։ Այս մասին հաղորդում է Voetbal Primeur-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031