Բաժիններ՝

Նոկաուտի ենթարկված մրցավարը դատի է տալու Լուիզաոյին

Գերմանացի մրցավար Կրիստիան Ֆիշերը պատրաստվում է դատի տալ «Բենֆիկայի» բրազիլացի պաշտպան Լուիզաոյին և դատարանում պայքարել, որ ֆուտբոլիստն արժանի պատիժ կրի: Այս մասին հաղորդում է The Associated Press-ը:

«Բենֆիկայի» և «Ֆորտունա Դյուսելդորֆի» միջև ընկերական հանդիպման ժամանակ 42-ամյա մրցավարը մի քանի րոպե անշարժ պառկած էր այն բանից հետո, երբ Լուիզաոն հրեց նրան: Մրցավարի խոսքերով՝ ֆուտբոլիստը հարվածել է իրեն: Նա ցնցված է բրազիլացու գործողություններից:

Այդուհանդերձ, «Բենֆիկան» և Լուիզաոն հայտնում են, որ Ֆիշերը պարզապես դերասանություն է անում, քանի որ խաղացողը այդքան էլ ուժեղ չի հրել նրան:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031