Ռեալն ու Տոտենհեմը շատ մոտ են համաձայնության գալուն
Մոդրիչի տեղափոխության երկարատև պատմությունը կարծես թե մոտենում է ավարտին: Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Ռեալն» ու «Տոտենհեմը» վերջին օրերին շատ են մոտեցել գումարային հարցում համաձայնության գալուն:
Տրանսֆերի արժեքն արդեն խոչընդոտ չի հանդիսանում: Թիմերը կարծես թե կանգ են առել 32 մլն-ի վրա նախնական 38-ի փոխարեն: «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին ի սկզբանե պահանջում էր 45 մլն եվրո, քանի որ խաղացողով հետաքրքրվում էր ՊՍԺ-ն, հետո գինը նվազեցրեց մինչև 38 մլն, բայց հիմա վերջնականապես զիջեց ու համաձայնվեց 32 մլն-ին:
Սպասվում է, որ մոտ օրերին բոլոր հարցերը կպարզաբանվեն ու տրանսֆերը պաշտոնապես կիրականանա: Անգլիական ակումբը պարզապես ժամանակ է խնդրել, որ նախ գնի Մոդրիչին փոխարինողին: Եվ հենց դա տեղի ունենա, Մոդրիչը կարող է տեղափոխվել Մադրիդ ու իրականացնել իր երազանքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը