
Շախտյորը ջախջախում է Վորսկլային. Մխիթարյանը՝ 2 գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Ուկրաինայի առաջնության 5-րդ տուրում «Շախտյորը» կարողացավ շարունակել հաղթական շղթան՝ 4-1 հաշվով ջախջախելով «Վորսկլային»: Հենրիկ Մխիթարյանը նույնպես շարունակեց իր գոլային բերքահավաքը՝ երկու գոլ ուղարկելով մրցակցի դարպասը:
Նա նախ բացեց խաղի հաշիվը 8-րդ րոպեին, իսկ դրանից 10 րոպե անց գոլային փոխանցում կատարեց Դևիչին: Բայց սա դեռ վերջը չէր: 58-րդ րոպեին Հենրիխը կարողացավ հաջողությամբ եզրափակել եզրային փոխանցումը՝ այս առաջնությունում իր գոլերի հաշիվը հասցնելով 7-ի: Այսպիսով, Հենրիխը շարունակում է մնալ առաջնության լավագույն ռմբարկուն, ինչպես նաև նա գլխավորում է գոլ+փոխանցում հաշվարկային ցուցակը:
Գոլերը՝ Մխիթարյան (8, 58), Դևիչ (18), Ալեքս Տեյշերա (59) – Յանուզի (38)
1-0
2-0
2-1
3-1
4-1
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը