
Արսենալը ջախջախում է Քյոլնին (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալը» ստուգողական խաղում 4 անպատասխան գնդակ ուղարկեց գերմանական «Քյոլնի» դարպասը:
«Զինագործների» կազմում դուբլի հեղինակ դարձավ «Քյոլնի» նախկին ֆուտբոլիստ Լուկաշ Պոդոլսկին, մեկական անգամ էլ աչքի ընկան Ժերվինյոն ու Վերմալենը:
Գոլերը: 0:1 – Վերմալեն (7), 0:2 – Պոդոլսկի (15, 11մ), 0:3 – Պոդոլսկի (44), 0:4 – Ժերվինյո (63).
Արսենալի կազմը: Մանոնե, Յենարիս, Մերտեսակեր, Վերմալեն, Գիբս, Կոկլեն, Օքսլեյդ-Չեմբերլեյն, Կասորլա, Ուոլքոտ, Ժիրու, Պոդոլսկի
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը