
Շոուն ավարտվեց, Dream Team-ը՝ չեմպիոն. Լոնդոն 2012

Բասկետբոլի օլիմպիական մրցաշարի եզրափակիչն իսկական տոնի վերածվեց: ԱՄՆ-ը ու Իսպանիան մարտի էին դուրս եկել ու մեծ բավականություն պատճառեցին հանդիսականին: Գերհետաքրքիր այս դիմակայությունում 107-100 (35-27, 24-31, 24-24, 23-18) հաշվով հաղթանակի հասավ Dream Team-ը՝ շարունակելով ու ավարտելով իր հաղթական ուղին Լոնդոնի օլիմպիական խաղերում:
Իսպանիան, որքան կարող էր, պայքարեց ամերիկացիների դեմ, բայց խանգարել մրցակցին չհաջողվեց: Ինչպես և 2008-ի Օլիմպիական խաղերում, ԱՄՆ-ը նվաճում է ոսկե մեդալը, իսկ Իսպանիան՝ արծաթը:
Սա ԱՄՆ հավաքականի 46-րդ ոսկե մեդալն էր Լոնդոնի օլիմպիական խաղերում։
Առավելագույն միավորներ վաստակեցին.
ԱՄՆ – Դյուրանտ – 30, Լեբրոն Ջեյմս – 19, Քոբի Բրայանտ – 17
Իսպանիա – Պո Գազոլ – 24, Նավարո – 21, Ռուդի Ֆերնանդես – 14
Հիշեցնենք, որ բրոնզե մեդալին արժանացավ Ռուսաստանը՝ հաղթանակի հասնելով Իտալիայի նկատմամբ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը