
Յուրա Մովսիսյանը Երևանում է

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրսանոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանն արդեն ժամանել է Երևան և թիմի հետ կնախապատրաստվի Բելառուսի հետ ընկերական հանդիպմանը, որը տեղի կունենա չորեքշաբթի օրը` Երևանի ժամանակով 20:00-ին:
«Հրաշալի է վերադառնալ Երևան, չնայած որ այստեղ շատ շոգ է… Սպասում եմ չորեքշաբթի օրվա խաղին և հաղթանակին», – Մովիսիյանը գրել է Facebook-ի իր էջում:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը խփած 4 գոլերով Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուն է «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովի հետ միասին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը