Բաժիններ՝

Արսեն Ջուլֆալակյանը կկրի Հայաստանի դրոշը Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ

Այսօր Լոնդոնում կկայանա 30-րդ Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ Հայաստանի դրոշը կկրի մեր միակ արծաթե մեդալակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: Այս մասին SportArmenia-ին հայտնեց Հայասատնի օլիմպիական պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը:

«Փակման արարողության ժամանակ Հայաստանի դրոշը կտանի Արսեն Ջուլֆալակյանը: Ընտրություն անելիս առաջնորդվեցինք մարզական սկզբունքով: Որոշեցինք, որ դրոշը պետք է կրի ամենամեծ հաջողությունն ունեցած մարզիկը»,- ասաց Դերենիկ Գաբրիելյանը:

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031