Բաժիններ՝

Օլիմպիական մարաթոնին կմասնակցի քաղաքացիություն չունեցող անձ

Լոնդոնի Օլիմպիական խաղերի վերջին օրը տղամարդկանց մարաթոնին կմասնակցի 28-ամյա Գուոր Մարիալը, ով քաղաքացիություն չունի, տեղեկացնում է BBC-ն:

Մարիալը ծնվել է Հարավային Սուդանի մաս համարվող տարածաշրջանում, որը 2011թ-ից անկախ է հռչակվել: Այս երկիրը դեռ չունի Օլիմպիական կոմիտե: Այդ իսկ պատճառով Միջազգային օլիմպիական կոմիտեն թույլատրել է մարզիկին ներկայացնել ինքն իրեն:

10 տարի առաջ Սուդանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Մարիալը փախել է փախստականների ճամբարից ու լքել երկիրը: Նրա ընտանիքի անդամներից 28-ը մահացել են, իսկ կենդանի մնացածների հետ մարզիկը չի տեսնվել մոտ 20 տարի:

Մարիալի խոսքերով` վազքը միշտ օգնել է իրեն փրկվել:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս