Բաժիններ՝

Հայաստանը մնաց 3 մեդալով. Լոնդոն 2012

Օլիմպիական գորգում շարունակվում են ազատ ոճի ըմբշամարտի մրցումները: Մինչև 66 կգ քաշային կարգում հանդես եկող ղազախ Ակժուրեկ Տանատարովը, ով քառորդ եզրափակչում մրցավարների կասկածելի որոշմամբ առավելության հասավ Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Սաֆարյանի նկատմամբ, կիսաեզրափակչում պարտություն կրեց հնդիկ Սուշիլ Կումարից, ինչը նշանակում է, որ Հայաստանի վերջին ներկայացուցիչը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունքից:

Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին իրենց ելույթները 30-րդ Օլիմպիական խաղերում: Մեր օլիմպիական հավաքականը Լոնդոնում ընդամենը 3 մեդալ նվաճեց` 2 բրոնզե և 1 արծաթե: Հայաստանը ներկայացնող մարզիկներին SportArmenia-ն կանդրադառնա առաջիկայում։

Մեր մարզիկների արդյունքներին կարող եք ծանոթանալ SportArmenia-ի այս էջում, որն Օլիմպիական խաղերի ժամանակ արագ թարմացումների միջոցով ծանոթացնում էր ընթերցողին Հայաստանը ներկայացնող մարզիկների մրցելույթների ընթացքին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031