
Յուրա Մովսիսյանի գոլը չփրկեց Կարսնոդարին պարտությունից. Կուբան – Կրասնոդար` 2:1 (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 4-րդ տուրի մեկնարկային խաղում Կրասնոդարի «Կուբանը» 2:1 հաշվով առավելության հասավ «Կրասնոդարի» նկատմամբ և վաստակած 6 միավորով հավասարվեց վերջինիս:
Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին և հարձակվող Յուրա Մովսիսյանն իրենց թիմերի մեկնարկային կազմերում էին և ոչ միայն մասնակցեցին ամբողջ հանդիպմանը, այլև աչքի ընկան իրենց ակտիվ խաղով։
Հանդիպման 38-րդ րոպեին «Կրասնոդարի» վրացի պաշտպան Ամիսուլաշվիլին դարձավ ինքնագոլի հեղինակ: 81-րդ րոպեին Կուբանը խփեց երկրորդ գնդակը։: 86-րդ րոպեին Յուրա Մովսիսյանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը` ընթացիկ առաջնությունում խփած գոլերի թիվը հասցնելով 4-ի, սակայն ավելին անել Մուսլինի սաները չկարողացան:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը