
Արման Երեմյանը կպայքարի բրոնզի համար. Լոնդոն 2012

Լոնդոնի Օլիմպիական խաղերում գերազանց ելույթ ունենցող Հայաստանը ներկայացնող Արման Երեմյանը ցավալի պարտություն կրեց: 80 կգ քաշային կարգում հանդես եկող մեր թաեքվոնդոյիստը կիսաեզրափակչում 1:2 (0:0, 0:2, 1:0) հաշվով զիջեց արգենտինացի Սեբաստիան Էդուարդո Քրիսմանիչին և այժմ կպայքարի բրոնզե մեդալի համար: Արմանի մրցակիցը հայտնի կդառնա սփոփիչ մենամարտերից հետո:
Հիշեցնենք, որ Հայաստանի դրոշակակիրն առաջին մարտում 8:4 (0:2, 6:0, 2:2) հաշվով վստահ հաղթանակ է տարել աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր կանադացի Սեբաստիեն Միշոյի նկատմամբ, ապա` քառորդ եզրափակչում 6:4 (3:0, 2:0, 1:4) հաշվով պարտության մատնել հոլանդացի Թոմի Մոլետին:
Հետևե՛ք մեր մարզիկների ելույթներին SportArmenia-ի այս էջում, որի արագ թարմացումների շնորհիվ դուք կարող եք ծանոթանալ Օլիմպիական խաղերում նրանց ցուցադրած արդյունքներին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը