
Հայաստանի դրոշակակիրը կիսաեզրափակչում է. Լոնդոն 2012

Մինչև 80 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող թաեքվոնդոյիստ Արման Երեմյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում 6:4 (3:0, 2:0, 1:4) հաշվով պարտության մատնեց հոլանդացի Թոմի Մոլետին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում մեր դրոշակակիրը 8:4 (0:2, 6:0, 2:2) հաշվով վստահ հաղթանակ է տարել աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր կանադացի Սեբաստիեն Միշոյի նկատմամբ:
Եզրափակչի ուղեգրի համար Արմանն ուժերը կչափի Սեբաստիան Էդուարդո Քրիսմանիչ (Արգենտինա) – Նեսար Ահմադ Բահավի (Աֆղանստան) զույգի հաղթողի հետ։
Հետևե՛ք մեր մարզիկների ելույթներին SportArmenia-ի այս էջում, որի արագ թարմացումների շնորհիվ դուք կարող եք ծանոթանալ Օլիմպիական խաղերում նրանց ցուցադրած արդյունքներին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը