Բաժիններ՝

Միհրան Ջաբուրյանը պարտվեց քառորդ եզրափակչում և սպասում է մրցակցի ելույթներին. Լոնդոն 2012

Լոնդոնի Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում մինչև 55 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Միհրան Ջաբուրյանը քառորդ եզրափակչում 1:10 հաշվով զիջեց ճապոնացի Շինիջի Յումոտոյին և զրկվեց ոսկե մեդալի համար պայքարելու իրավունքից: Այժմ Միհրանը սպասում է ճապոնացու հետագա ելույթներին, եթե նա կարողանա դուրս գալ եզրափակիչ, ապա մեր ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք կստանա:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում Ջաբուրյանը 12:3 հաշվով վստահ հաղթանակ էր տարել հոնդուրասցի Բրենդոն Խեսուս Էսկոբար Ամադորի նկատմամբ:

Հետևե՛ք մեր մարզիկների ելույթներին SportArmenia-ի այս էջում, որի արագ թարմացումների շնորհիվ դուք կարող եք ծանոթանալ Օլիմպիական խաղերում նրանց ցուցադրած արդյունքներին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս