
Միհրան Ջաբուրյանը` քառորդ եզրափակչում է

Հայաստանը ներկայացնող Միհրան Ջաբուրյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբաշամարտի մինչև 55 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում 12:3 հաշվով (6:3, 6:0) տպավորիչ առավելության հասավ հոնդուրասցի Բրենդոն Խեսուս Էսկոբար Ամադորի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
1/4 եզրափակչում մեր ըմբիշը կգոտեմարտի ճապոնացի Շինիջի Յումոտոյի հետ, ով առաջին գոտեմարտում պարտության մատնեց հարավկորեացի Ջինչեոլ Կիմին:
Հետևե՛ք մեր մարզիկների ելույթներին SportArmenia-ի այս էջում, որի արագ թարմացումների շնորհիվ դուք կարող եք ծանոթանալ Օլիմպիական խաղերում նրանց ցուցադրած արդյունքներին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը