
Խոխլովը հոգեբանորեն միավորեց թիմին. Ռոման Բերեզովսկի

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին կարծիք է հայտնել թիմում մարզչի փոփոխության անհրաժեշտության և տեղի ունեցած փոփոխությունների մասին:
«Հայտնի է, որ մենք վատ ենք մեկնարկել առաջնությունում, անհաջող խաղացինք նաև Եվրոպա լիգայի առաջին խաղում, իսկ մեզ անհրաժեշտ էր հաղթահարել այս փուլի արգելքը: Սերգեյ Սիլկինը հեռանալուց առաջ ասաց, որ մեզ փոփոխություններ են անհրաժեշտ, և հրաժարական տվեց:
Դմիտրի Խոխլովը միայն երկու օր է, ինչ ղեկավարում է թիմը: Պարզ է, որ այս ժամանակահատվածում ինչ-որ բան անել հնարավոր չէ, ուստի պետք էր պարզապես հոգեբանորեն պատրաստել ֆուտբոլիստներին, հատկապես «Սպարտակի» հետ խաղից հետո: Այնպես որ, մարզական գործընթացում ոչինչ չի փոխվել, իսկ ահա հոգեբանական առումով նոր մարզչին հաջողվեց միավորել թիմին», – ասել է Բերեզովսկին Bobsoccer.ru-ին տված հարցազրույցի ժամանակ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը