
Կայացավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը

Քիչ առաջ Նիոնում ավարտվեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ 20 թիմեր բաժանվեցին 10 զույգերի, որոնց հաղթողներն պայքարը կշարունակեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։
Առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 21-22-ին, իսկ պատասխանները՝ 28-29-ին։
Բազել (Շվեյցարիա) – Կլուժ (Ռումինիա)
Հելսինգբորգ (Շվեդիա) – Սելտիկ (Շոտլանդիա)
ԲԱՏԷ (Բելառուս) – Հապոել (Իսրայել)
ԱԷԼ (Կիպրոս) – Անդերլեխտ (Բելգիա)
Դինամո (Զագրեբ, Խորվաթիա) – Մարիբոր (Սլովենիա)
Բրագա (Պորտուգալիա) – Ուդինեզե (Իտալիա)
Սպարտակ (Մոսկվա, Ռուսաստան) – Ֆեներբահչե (Թուրքիա)
Մալագա (Իսպանիա) – Պանատինաիկոս (Հունաստան)
Բորուսիա (Մյունխենգլադբախ, Գերմանիա) – Դինամո (Կիև, Ուկրաինա)
Լիլ (Ֆրանսիա) – Կոպենհագեն (Դանիա)
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը