Բաժիններ՝

Բերեզովսկին շատ լավ դարպասապահ է. Խոխլով (տեսանյութ)

«Դանդի Յունայթեդի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակից հետո «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Դմիտրի Խոխլովը հայտնել է իր կարծիքը, փոխանցում է Sport Express-ը:

– Խաղն այնպես դասավորվեց, ինչպես ուզում էինք: Այո, սխալներ եղան, բայց ընդհանուր առմամբ տղաները արեցին այն, ինչ ես նրանց խնդրել էի, ու ինչի մասին պայմանավորվել էինք:

– Ինչո՞վ կբացատրեք այս փոփոխությունը թիմի խաղում:

– Մենք ուսումնասիրել էինք մրցակցին ու պատրաստվել էինք կոնկրետ այս խաղին: Մեր ողջ մտածածը կարողացանք իրագործել:

– Այսօր Անտոն Շունինի փոխարեն խաղում էր Ռոման Բերեզովսկին: Դուք նախատեսու՞մ էիք 11 մետրանոցներ:

– Մենք որոշել էինք Անտոնին փոքրիկ հանգիստ տալ: Բոլորի մոտ էլ լինում են վայրէջքներ, սխալներ. հարկավոր է այդ ամենը վերապրել:  Հատկապես հաշվի առնենք այն, որ Բերեզովսկին շատ որակյալ դարպասապահ է ու իրեն շատ լավ է դրսևորում մարզումների ընթացքում: Այո, գարնանը նա վատ հանդիպում անցկացրեց «Զենիթի» դեմ, բայց կրկնում եմ, նա շատ լավ դարպասապահ է: Ես ու Նիկոլայ Գոնտարը խորհրդակցեցինք ու որոշեցինք նրան խաղալու շանս տալ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Դինամոն» սեփական հարկի տակ 5-0 հաշվով հաղթեց «Դանդի Յունայթեդին» ու դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Ռոման Բերեզովսկին դաշտում անցկացրեց 90 րոպե:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս