
Նատալիա Վորոբյովան Ռուսաստանին դուրս բերեց 4-րդ տեղ. Լոնդոն 2012

Կանանց ըմբշամարտի մինչև 72 կգ քաշային կարգում հանդես եկող ռուս Նատալիա Վորոբյովան Օլիմպիական խաղերի եզրափակչում պարտության մատնեց բացահայտ ֆավորիտ բուլղարուհի Զլատևա Ստանկա Հրիստովային և իր երկրի 12-րդ ոսկին նվաճեց` մեդալների ընդհանուր հաշվարկում Ռուսաստանին բարձրացնելով 4-րդ հորիզոնական: Բրոնզե մեդալներին արժանացան իսպանուհի Ունդա Մեյդերն ու Ղազախստանը ներկայացնող Գուզել Մանյուրովան:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը