
Դինամոն ջախջախում է Դանդիին. Բերեզովսկին արդարացրեց Խոխլովի վստահությունը

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում Մոսկվայի «Դինամոն» սեփական հարկի տակ 5 անպատասխան գնդակ ուղարկեց շոտլանդական «Դանդի Յունայթեդի» դարպասն ու, երկու հանդիպումների արդյունքում հաղթելով 7:2 հաշվով, դուրս եկավ փլեյ-օֆֆ:
Արդեն տեղեկացրել ենք, որ մի քանի օր առաջ Սերգեյ Սիլկինը լքել է «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնը և գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Դմիտրի Խոխլովը: Վերջինս իր առաջին իսկ խաղում հաճելի անակնկալ է մատուցել հայ ֆուտբոլասերին` թիմի մեկնարկային կազմում ընդգրկելով Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն:
Մեր դարպասապահը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և վերելքով խաղաց` մի քանի անգամ իր թիմին փրկելով շատ վտանգավոր իրադրություններում: Հուսանք, որ Խոխլովը կշարունակի վստահել Բերեզովսկուն, իսկ մեր դարպասապահն այս հաջողությունից ոգևորված կշարունակի «չոր» հանդիպումներ անցկացնել:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը