Բաժիններ՝

Կրիշտիանուն իմ կուռքն է ու Մեսսիի հետ համատեղ լավագույնն է աշխարհում. Նեյմար

Նեյմարը, ով օգոստոսի 11-ին փորձելու է Բրազիլիայի օլիմպիական հավաքականի կազմում նվաճել օլիմպիական ոսկե մեդալը, այսօր մամլո ասուլիս է տվել, որի ընթացքում խոսել է ֆուտբոլային շատ հարցերի վերաբերյալ, այդ թվում Կրիշտիանու Ռոնալդուի, հայտնում է Marca-ն:

«Կրիշտիանուն իմ կուռքն է, ում հետևում եմ այն պահից սկսած, ինչ մտել եմ ֆուտբոլային ասպարեզ: Նա հանճար է, աշխարհի լավագույն խաղացողն է Մեսսիի հետ միասին: Ֆուտբոլը սիրող մարդու համար նա ոգեշնչման աղբյուր է»,- ասաց Նեյմարը, ինչից հետո գերադասեց խոսել միայն օլիմպիական մեծ եզրափակչի մասին:

«Ոսկե մեդալը նվաճելը շատ բարդ է: Մենք շատ մոտ ենք մի բանի, ինչը դեռևս չի հաջողվել մեր հավաքականին: Մենք այստեղ ներկայացնում ենք ամբողջ Բրազիլիան: Մեզ 90 րոպե է բաժանում պատմության մեջ մտնելուց, ու գիտենք, ինչ է պետք անել հաջողության հասնելու համար:

Ես երբեք չեմ խաղացել «Ուեմբլիում», ինչպես և Պելեն, բրազիլական ֆուտբոլի մեծագույն ներկայացուցիչը: Արծաթը վատ չի լինի, բայց հաստատ կտխրեցնի մեզ: Մենք եզրափակչում ենք ու չենք ուզում ոչ մի փող, ուզում ենք միայն ոսկե մեդալներ: Իսկ եզրափակչում ոսկին մեկն է»,- հայտարարել է Նեյմարը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս