
Կանանց բռնցքամարտի պատմության մեջ առաջին ոսին մնում է Մեծ Բրիտանիայում. Լոնդոն 2012

Այսօր կայացան բռնցքամարտի կանանց մրցումները 51 կգ քաշային կարգում: Չինաստանի ներկայացուցիչը չկարողացավ նվաճել իր երկրի 37-րդ ոսկին, փոխարենը 24-րդ ոսկե մեդալը ավելացավ Օլիմպիական խաղերի կազմակերպչի հավաքածուում:
Եզրափակչում պարտության մատնելով Ռեն Կանկանին՝ Նիկոլա Ադամսը մտավ պատմության մեջ որպես կանանց բռնցքամարտի առաջին օլիմպիական չեմպիոնուհի: Նախկինում այս մարզաձևում պայքարում էին բացառապես տղամարդիկ, բայց այս տարի ավելացավ նաև կանանց մրցաշարը:
Բրոնզե մեդալների արժանացան Հնդկաստանի ներկայացուցիչ Մերի Կոմ Չունգնեիյանգ Մանգտեն ու ամերիկուհի Մարլեն Էսպարզան:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը