Բաժիններ՝

Դե Ռոսին անփոխարինելի է. Վալտեր Սաբատինի

«Ռոմայի» մարզական տնօրեն Վալտեր Սաբատինին մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունը թիմի կիսապաշտպան Դանիելե դե Ռոսիի նկատմամբ:

«Մենք երբեք չենք մտածել Դանիելեի վաճառքի մասին, քանի որ նա մեր առաջատարներից է և անփոխարինելի է «Ռոմայի» համար:
Այո, ես ասել եմ, որ ժամանակակից ֆուտբոլում անհրաժեշտ է դիտարկել լուրջ և ձեռնտու առաջարկությունները: Սակայն Դե Ռոսին անչափ կարևոր խաղացող է, և մենք չենք պատրաստվում նրան վաճառել «Մանչեսթեր Սիթիին»», – Սաբատինիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սիթին» պատրաստ է Դե Ռոսիի համար վճարել 35 մլն եվրո:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031