Կոնտեի բացակայությունը չի կարող ազդել թիմի վրա․ Վալտեր Մացարի
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին «Յուվենտուսի» հետ շաբաթ օրը կայանալիք Սուերգավաթի համար խաղից առաջ անդրադարձել է «Յուվենտուսում» տեղի ունեցող զարգացումներին։ Հիշեցնենք, որ թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է որակազրկվել պայամանավորված խաղերի գործում ներգրավված լինելու համար։
««Յուվենտուսում» կան շատ ֆուտբոլիստներ, ովքեր գիտեն, թե ինչպես դրական արդյունք ապահովեն դժվարին իրավիճակներում։ Կապ չունի, թե Կոնտեն մարզադաշտում թիմի հետ է, թե ոչ։ Եթե մարզիչը լավ է աշխատում թիմի հետ շաբաթվա ընթացքում, ապա նրա բացակայութոյւնը փոխարինողների նստարանից մեծ ազդեցություն չի կարող ունենալ թիմի վրա», – ասել է Մացարին։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։
Հիշեցնենք, որ Սուպերգավաթի հանդիպումը կկայանա Պեկինի օլիմպիական մարզադաշտում։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը