Բաժիններ՝

Վիլանովան մեծ ճնշման կենթարկվի. Մասկերանո

«Բարսելոնայի» կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն կարծում է, որ թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան առաջիկա մրցաշրջանում մեծ ճնշման կենթարկվի:

«Վիլանովայի վրա մեծ ճնշում կգործադրվի, քանի որ նա չի կարող խուսափել Գվարդիոլայի հետ համեմատությունից: Մամուլի ուշադրությունն ուղղված կլինի Տիտոյին, քանի որ վերջերս նա միայն մարզչի օգնական էր, իսկ այժմ «Բարսայի» պես թիմի գլխավոր մարզիչն է», – Մասկերանոյի խոսքերը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ վերջերս արգենտինացի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագրի ժամկետը մինչև 2016թ.:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031