Բաժիններ՝

Բժիշկները 20 հազար անգամ օգնություն են ցուցաբերել հանդիսատեսին ու մասնակիցներին. Լոնդոն 2012

Լոնդոնի օլիմպիական խաղերի ընթացքում բժիշկները արդեն 20 հազար անգամ օգնություն են ցուցաբերել խաղերի մասնակիցներին, հանդիսատեսին, թիմերի անձնակազմերին ու լրագրողներին: Իսկ անձամբ մասնակիցները դիմել են օգնության 4000 անգամ: Այս մասին հաղորդում է BBC-ն

Օլիմպիական խաղերի գլխավոր բժիշկ Ռիչարդ Բադջետի խոսքերով` իրենք գործ են ունեցել կոտրվածքների, կտրվածքների, նույնիսկ սրտի կաթվածների հետ: Երկու մարդ մահացել է. մեկը՝ ճանապարհատրանսպորտային պատահարից, մյուս՝ սրտի կաթվածից:

Հավելենք, որ Օլիմպիական խաղերի ընթացքում մարզիկները շուրջօրյա անվճար բուժօգնություն ստանալու հնարավորություն ունեն: Սա կազմակերպիչներին արժեցել է 23 մլն ֆունտ ստերլինգ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031